02.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Այսօր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պատասխան նամակ է հղել Թուրքիայի Վճռաբեկ դատարանի նախագահ Սամի Սելջուկին: Այս մասին այսօր գրել է թուրքական Turkish Daily News թերթը:
Շիրակը մասնավորապես նշել է, որ հասկանում է թուրք ժողովրդի բացասական արձագանքը Ֆրանսիայի կողմից ընդուված Հայակական բանաձեւի նկատմամբ, սակայն այդ որոշումը, ըստ Շիրակի, արտացոլում է Ֆրանսիական խորհրդարանի պատգամավորների կամքը:
Շիրակին հղած նամակում Սելջուկը խնդրում էր դադարեցնել Հայկական բանաձեւի գործունեությունը Ֆրանսիայում` օգտագործելով նախագահին տրված իշխանությունը:
«Չնայած Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ առաջացած լարվածությանը` Ֆրանսիան հետագայում էլ կշարունակի աջակցել Թուրքիային` Եվրամիությանը անդամակցելու գործում», – նշել է Շիրակը: