AM
16 Ապրիլ 2011 - 11:11 AMT

Մոսկվայում տեղի կունենա Տիգրան Համասյանի մենահամերգը

Մայիսի 22-ին Մոսկվայում առաջին անգամ տեղի կունենա ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի մենահամերգը: Ինչպես հաղորդում է miasin.ru-ն, համերգի հատուկ հյուրերն են Ռուսաստանում հայտնի ջազ կատարողներ Մարիամ և Արմեն Մեհրաբովները:

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թ. Գյումրի քաղաքում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ընդունվել Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: Կարճ ժամանակ անց Համասյանը տեղափոխվում է Նյու Յորք: Բազում միջազգային ջազ փառատոնների մասնակից է և հաղթող:

Տիգրան Համասյանը այժմ ելույթ է ունենում աշխարհի ամենահայտնի համերգասրահներում: