AM
23 February 2001 - 17:18 AMT

174 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 93-ՐԴ ՏԵՂԸ

23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նախորդ տարվա ընթացքում մարդկային զարգացման ցուցանիշներով 174 երկրների շարքում Հայաստանը 87-րդ տեղից տեղափոխվել է 93-րդ տեղը: Այսօր այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ազգային համակարգող Նունե Եղիազարյանը:
Այսօր Հայաստանի ՄԱԿ-ի ներկայացուցչությունում տեղի է ունեցել «Մարդու իրավունքներ եւ մարդկային զարգացում հանուն առաջընթացի» անվանումը կրող մարդկային զարգացման վեցերորդ ազգային զեկույցի շնորհանդեսը: –0–