AM
22 Ապրիլ 2011 - 11:03 AMT

Թուրքագետ. Հայկական լոբբիի պայքարի մեթոդները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդեն հնացել են

Հայկական լոբբիի մեթոդներն, ուղղված Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը, արդեն հնացել են: Նման կարծիք է հայտնել Երևանում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, հայկական կողմն աշխատում է հնացած մեթոդներով, մինչդեռ թուրքական քարոզչությունը նոր շտկումներ է մտցնում մերժողականության մեջ :

«Ապրիլի 24-ի շեմին թուրքական կառավարությունն իր դիվանագետներին է գործուղում աշխարհի տարբեր երկրներ, խորհրդաժողովներ ու շնորհանդեսներ է կազմակերպում, որի շրջանակներում նրանք բացահայտ կերպով ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: Բացի այդ, բուն Թուրքիայում ապրիլի 24-ին անց են կացվում տարբեր միջոցառումներ, որոնց անկեղծությունն ինձ անձամբ շատ կասկածելի է թվում»,-ասել է Մելքոնյանը՝ ընդգծելով, որ, օրինակ, թուրքական մտավորականության «Հայեր, ներեք մեզ» ակցիան յուրօրինակ գովազդ հանդիսացավ Թուրքիայի համար միջազգային ասպարեզում: