AM
22 Ապրիլ 2011 - 12:44 AMT

Թուրքիան և Ադրբեջանը ազգային ինքնագիտակցության հետ կապված խնդիրներ ունեն, գտնում է Հայաստանի ԱԳՆ-ն

Թուրքիան և Ադրբեջանը քաղաքակրթական ինքնաբավության և ազգային ինքնագիտակցության բացակայության հետ կապված խնդիրներ ունեն: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում, ելույթ ունենալով «Հայ-թուրքական հարաբերություններ` խնդիրներ և հեռանկարներ» գրքի շնորհանդես ժամանակ, հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով, ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը տարածաշրջանի մյուս երկրների հետ հարաբերություններ են կառուցում քաղաքակրթական ինքնաբավության բացակայության պայմաններում` դրանով իսկ փորձելով լուծել ազգային ինքնագիտակցության խնդիրը:

«Հենց քաղաքակրթական ինքնաբավության բացակայությունն է հանգեցնում նրան, որ Ադրբեջանում փորձում են ազգը միավորել հակահայկական քաղաքականությամբ ու քարոչզությամբ»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: