22.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հունվարի փարիզյան բանակցությունների ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները բանավոր համաձայնություն են ձեռք բերել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւը :
Մեկնաբանելով փետրվարի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում կայանալիք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների քննարկումը, նախաարաը հայտնել է, որ որեւէ որոշումներ այդ նիստում չեն կայացվելու:
Պատասխանելով այն հարցին, հնարավո՞ր է արդյոք Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ` «Ընդհանուր պետության» առաջարկի ընդունումը, Վ. Գուլիեւը հայտարարել է, որ ոչ մի կոնկրետ բան ասել չի կարող: Նա նաեւ հայտարարել է, որ դեռ վաղ է հանրաքվեի դնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքը: Վ. Գուլիեւը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները մոտ պագայում կայցելեն տարածաշրջան եւ կանեն իրենց առաջարկները: –0–