AM
24 April 2011 - 06:28 AMT

Եղեռնի զոհերի հիշատակը կհարգեն նաև Արագած լեռան գագաթին

Ապրիլի 24-ին, «Հայկական Էքստրիմ» ակումբի անդամները Հայոց ցեղասպանոթյան զոհերի հիշատակը կհարգեն Արագած լեռան հարավային գագաթ բարձրանալով: Հարավային գագաթի վրա տեղադրված է խաչ, որի մոտ մասնակիցները «Լռության րոպեով» կհարգեն զոհերի հիշատակը և կաղոթեն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար և կխնդրեն Աստծուն, որ կատարվածը այլևս չկրկնվի: