AM
24 Ապրիլ 2011 - 11:05 AMT

«Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպիչները կծախսեն շուրջ 25 միլիոն եվրո

«Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպությանն ու մրցույթի անցկացմանը, որը կանցնի այս տարի Դյուսելդորֆում, կծախսվի 23-25 միլիոն եվրո: «Եվրատեսիլի» կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը՝ EBU-ն կտրամադրի մոտ 3,8 միլիոն: 12 մլն եվրո կհատկացնի NDR ընկերությունը: Մյուս ծախսերը նախատեսվում է հոգալ հովանավորների հատկացումների հաշվին:

Ի դեպ, այդ գումարը մոտ է այն գումարին, որ ծախսվեց նախորդ տարի Օսլոյում: Ըստ փորձագետների, նորվեգացիները մոտ 25 մլն եվրո ծախսեցին, հայտնում է «ԻնտերՆովոստին»:

Այս տարի Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնի Էմմին, որը հանդես կգա Boom-Boom երգով: