22.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում «բանակցային հիմքի գաղտնիության մտադրված խախտում» է անվանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք առաջարկների հրապարակումը Ադրբեջանի պաշտոնական մամուլում:
ԼՂՀ ԱԳ նախարարը ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների, եւ, առաջին հերթին, օրակարգում մնացող «Ընդհանուր պետություն» հայեցակարգի հրապարակումը բանակցային հիմքի գաղտնիության մտադրված խախտում է: Նախարարը նշել է, որ ղարաբաղյան կողմը ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը եւ կշարունակի շփումները հետաքրքրված կողմերի հետ:
«Միջնորդների առաջարկների հրապարակումը բացահայտորեն ցուցադրում է, որ Ադրբեջանը ի վիճակի չե կառուցողական երկխոսություն վարել եւ պահպանել միջազգային շփման տարրական նորմերը»,- ընդգծել է Նաիրա Մելքումյանը:
Ն. Մելքումյանը հայտնել է, որ ԼՂՀ ԱԳՆ մտադիր է հանդես գալ հատուկ հայտարարությամբ, ուր գնահատական կտրվի ադրբեջանական կողմի գործողություններին:–0–