AM
26 Ապրիլ 2011 - 07:35 AMT

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ

Ապրիլի 26-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու հանդիպում-զրույց Ֆլորենցիայում ապրող և ստեղծագործող քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ: Զրույցի թեման է «Քանդակագործության ժամանակակից խնդիրները», որին կմասնակցեն նաև երիտասարդ նկարիչներ և քանդակագործներ:

Վիգեն Ավետիսը (Ավետիսյան) ծնվել է 1968թ.-ին Երևանում: 1989թ.-ին ընդունվել է Երևանի Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետ, 1997թ. ավարտել է Լեհաստանի Պոզնան քաղաքի Գեղարվեստի ակադեմիան, իսկ մեկ տարի անց ընդունվել է Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիա (Իտալիա):

Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում:

Հրավիրվել է մասնակցելու որպես նկարիչ- դեկորատոր Mitoraj թատրոնի «Festival di Puccini» բեմականացման աշխատանքներում Թորե դել Լյագոյում (Իտալիա):