AM
20 February 2001 - 17:03 AMT

ՋԵՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ԱՃՈՎ

20.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ի.Ջեմի վերջերս արված հայատարարությունը պայմանավորված է միջազգային հանրության կողմից Թուրքիայի հանդեպ ճնշման աճով:
Մեկնաբանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարարի` ղարաբաղյան կարգավորման խնդրի վերաբերյալ եռակողմ հայ-ադրբեջանա-թուրքական հանդիպում կազմակերպելու մասին առաջարկը, Հ. Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը:
Ընդգծելով, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Թուրքիան բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում է զբաղեցնում, հայ խորհրդարանականը հայտարարել է, որ «երկուսը մեկի դեմ» ձեւաչափով հանդիպման անցկացման մասին խոսելը դեռ վաղ է: –0–