AM
27 Ապրիլ 2011 - 11:24 AMT

Հայաստանը կարևորում է ՀՕՊ զորքերի սպառազինության վերազինումը

Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են հակաօդային պաշտպանության կարողությունների ընդլայնման ուղղությամբ վերջին տարիների ձեռքբերումները, ՀՕՊ զորքերի սպառազինության վերազինման ուղղությամբ ընթացիկ միջոցառումները և հետագա անելիքները, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: