AM
20 February 2001 - 15:32 AMT

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

20.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ժակ Շիրակի նախա ձեռնությունը` մարտի սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կրկին հրավիրել Փարիզ, մի շարք մտավախություններ է առաջացրել Բաքվում:
Ադրբեջանի Ազգային Անկախության Կուսակցության ղեկավար Էթիբար Մամեդովի կարծիքով, իր իշխանության պահպանման համար Հեյդար Ալիեւը կարող է գնալ որոշ զիջումների: Մամեդովը ընդգծել է, որ նա որոշակի տեղեկություններ ունի այս մասին: Մամեդովի խոսքերով, ներկայումս նա ճշտում է այդ «կասկածելի տեղեկությունը», որից հետո նրա կուսակցությունը «համապատասխան գործողություններ» կձեռնարկի: –0–