AM
20 February 2001 - 15:22 AMT

ԺԱԿ ՇԻՐԱԿԸ «ԶՈՒՍՊ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ» Է ԽՈՍՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր ազդեցիկ «New York Times» ամերիկյան թերթը նշել է, որ յոթ տարի տեւող բանակցություններից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «առաջընթացի նշաններ են» ի հայտ գալիս:
New York Times-ը գրում է, որ հունվարի 26-ին Փարիզում տեղի ունեցած Քոչարյանի, Ալիեւի եւ Շիրակի բանակցություններից հետո Ֆրնասիայի նախագահը զանգահարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին եւ հաղորդել նրան հանդիպման արդյունքները: Թերթը պնդում է, որ Բուշի հետ քննարկումների ընթացքում Շիրակը «զուսպ լավատեսությամբ» է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին: –0–