AM
20 February 2001 - 17:02 AMT

ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

20.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Երկուշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Բուլենթ Էջեվիթը ցուցադրաբար լքել է Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Թուրքիայի նախացահ Ահմեդ Սեզերը խորդհդակցություն էր անցկացնում երկրի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ:
Էջեվիթը հայտարարել է , որ «երկրում լուրջ քաղաքական ճգնաժամ է ձեւավորվել»: Նա նշել է , որ նախագահ Սեզերը հրապակայնորեն վիրավորել է իրեն, սակայն ձեռնպահ է մնացել նախագահի խոսքերը կրկնելուց: Էջեվիթը հայտնել է, որ նիստի ժամանակ նախագահը ելույթ է ունեցել վարչապետի դեմ եւ լուրջ մեղադրանքներ է ներկայացրել նրան: Ընդ որում, ընդգծել է Էջեվիթը, այդ վիճաբանությունը չի ազդի երկրում իրականացվող տնտեսական ծրագրերի վրա եւ կառավարության հրաժարականի անհրաժեշտություն չկա: –0–