AM
29 Ապրիլ 2011 - 11:37 AMT

ԵՄ-ն վճռական է ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ Հայաստանի հետ բանակցելու հարցում

Եվրամիությունը վճռական է ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ Հայաստանի հետ բանակցելու հարցում, երբ հանրապետությունը պատրաստ կլինի դրան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Բանակցությունների մեկնարկը մեր հարաբերությունների այդ բաղադրիչի շուրջ կարևոր քայլ կհանդիսանա Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման ճանապարհին, կնպաստի ներդրումների ավելացմանը հայկական շուկայում»-ասել է Ֆյուլեն՝ հավելելով, որ այդ ուղղությամբ դեռ մեծ աշխատանք պետք է կատարվի:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցմանը, եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ բանակցություններն այդ հարցի շուրջ կավարտվեն ընթացիկ տարում: