AM
29 Ապրիլ 2011 - 13:13 AMT

Հովիկ Աբրահամյանը և Աշոտ Ղուլյանը քննարկել են հայ-արցախյան միջխորհրդարանական հանձնաժողովի անելիքները

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մայիսի վերջին Երեւանում կայանալիք ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգային հարցերը:

Հովիկ Աբրահամյանը եւ Աշոտ Ղուլյանը քննարկեցին նաեւ երկու խորհրդարանների համագործակցությանը առնչվող եւ փոխադարձ կարեւորության այլ հարցեր: