AM
30 Ապրիլ 2011 - 08:50 AMT

Քաղաքականությունը Հայաստանում սիրողական բնույթ է կրում, գտնում է Լևոն Իգիթյանը

Երևանի Գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն, ճարտարապես Լևոն Իգիթյանը «կողմ է գործող նախագահ Սերժ Սարգսյանին և դեմ է առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին»: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Իգիթյանի, նա դեմ է քաղաքականության մեջ սեփական ամբիցիաները բավարարող մարդկանց, և կողմ է նրանց, ովքեր գալիս են քաղաքականություն մեծ փորձ կուտակած և անձնազոհ մարդկանց: Ըստ նրա, նման մարդ է Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Իգիթյանը հայտարարել է, որ ինքն անձամբ քաղաքականությամբ չի զբաղվում, ինչն իր առավելությունն է համարում: Դրա պատճառն, ըստ նրա, այն է, որ քաղաքականությունը Հայաստանում հիմնականում սիրողական բնույթ է կրում, «չունենք քաղաքական գործիչների դպրոց, չունենք մասնագետներ, քաղաքականությամբ զբաղվում է` ով ասես»:

Իգիթյանը նաև գնահատական է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեությանը՝ կոչ անելով ուշադրություն դարձնել, թե ինչ վիճակում էր երկիրը, երբ նա իշխանության գլուխ եկավ, և ինչ վիճակում այն հանձնեց իր հետնորդին: Նա հավելեց, որ «երբ նա եկավ, ստացավ քանդված երկիր, իսկ թողեց ինչ-որ չափով արտադրություն ունեցող երկիր»: Ինչ վերաբերում է լրագրողների հարցին մարտի 1-ի իրադարձությունների համար նրա պատասխանատվության մասին, ապա Իգիթյանը հորդորեց հիշել նրանց, «ով նման իրավիճակ ստեղծեց»: