AM
2 Մայիս 2011 - 13:35 AMT

Երևանում տեղի կունենա պատկերապատման հրավառություն

Մայիսի 6-8-ը Հայաստանում Պատկերապատման զարգացման միություն (ՀՊԶՄ) կազմակերպության նախաձեռնությամբ կանցկացվի «Պատկերապատման հրավառություն» խորագրով միջոցառումնեի շարքը: Ծրագրում նախատեսված են` պատկերապատման վարպետության դասընթաց, ցուցահանդեսներ, պատկերապատում կավիճներով, պատկերապատման հիման վրա նկարահանված Լյուկ Բեսոնի «Ադելի արկածները» ֆիլմի ցուցադրություն:

Պատկերապատման վարպետության դասընթացի դասախոսներն են`պատկերապատման մոտ հիսուն ալբոմների հեղինակ Ժան-Բլեզ Ջիանը, պատկերապատման սերիաների հայտնի հեղինակ Ֆարիդ Բուջելալը, Անգուլեմի Գեղարվեստի դպրոցի նախկին ուսանող Դոմինիկ Բեղտայնը, Ժան-Բլեզ Ջիանի եւ Միշել Փափազյանի սցենարի հիման վրա «199 combats » ալբոմի հեղինակ Նիկոլա Բղաշեն: Կմասնակցի նաև բացմաթիվ պատկերապատման գրքերի հրատարակիչ Տրիստան Լագրանժը:

Հայաստանում Պատկերապատման զարգացման միությունը ստեղծվել է 2007թ.-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում: Հայաստանում գոյություն ունեն ամսագրեր, որտեղ տպագրվում են պատկերապատումներ: Գործունեության չորս տարիների ընթացքում ՀՊԶՄ-ի կողմից կազմակերպվել են երկու միջազգային փառատոններ եւ մեկ պատկերապատման վարպետության դասընթաց, որին մասնկացել է տասնմեկ նկարիչ: