15.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Այս տարվա փետրվարի 26-28-ը ԵԱՀԿ Գործող նախագահ, Ռումինիայի ԱԳ նախարար Միրչա Ջոանեն կայցելի հայ-ադրբեջանական հակամարտության տարածաշրջան: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւը:
Նրա խոսքերով, այցի շրջանակներում Ջոանեն կայցելի Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ:
Գուլիեւը նշել է, որ ԵԱՀԿ նախագահից պետք չե սպասել Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ: «Այս այցը ճանաչողական բնույթ է կրում, քանզի Ջոանեն միայն վերջերս է ստանձնել այդ պաշտոնը», – նշել է Գուլիեւը: