AM
15 February 2001 - 17:21 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ… ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

15.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր են պահանջել հայերի իրագործած ադրբեջանցիների ցեղասպանության պաշտոնական ճանաչումը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով ադրբեջանական «Բիլիք Դունյասի» գործակալությունը, այդ կապակցությամբ փետրվարի 24-ին Բաքվում կկայանա 19-20-րդ դարերում հայերի կողմից ադրբեջանական թուրքերի նկատմամբ իրագործված ցեղասպանության ճանաչման պահանջով եւ որոշ եւրոպական պետություններում ծավալված հակաթուրքական քաղաքականության դեմ ուղղված ցույց: Այն կանցկացվի «Միացյալ Ադրբեջանի օգտին» կազմակերպության նախաձեռնությամբ: Այդ նպատակով արդեն ստեղծվել է կազմկոմիտե, որի կազմում են Ադրբեջանի խոշոր ընդդիմադիր կուսակցությունների եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: