AM
3 Մայիս 2011 - 09:17 AMT

Երևանում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ Ռեզա Մոզաֆարի Նիային: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: