Փետրվարի 14, ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարներ Վիլայաթ Գուլիեւը եւ Իրաքլի Մենագարաշվիլին երեքշաբթի Բաքվում կայացած` տարածաշրջանի անվտանգության խնդիրների քննարկման ժամանակ նշել են, որ այն հնարավոր չէ ապահովել առանց Ռուսաստանի մասնակցության:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հանդիպման ընթացքում նախարարները մասնավորապես քննարկել են երկկողմ համագործակցության, ՎՈՒՈՒԱՄ-ի շրջանակներում գործողությունների համակարգման եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությանը առնչվող հարցեր: