AM
14 February 2001 - 17:52 AMT

ԹՈՒՐՔ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՓՈՒԼ Է ՍԿՍՎՈՒՄ

Փետրվարի 14, ՄԵԴԻԱՄԱՔՍ/ «Թուրք-իրանական հարաբերություններում նոր փուլ է սկսվում», հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Իսմայիլ Ջեմը իր թեհրանյան այցի ավարտին, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
Ինչպես նշում է թուրքական Aksam թերթը, Ջեմը ընդգծել է, որ Թուրքիան եւ Իրանը նոր երկխոսություն են սկսում եւ մտադիր են համագործակցել քաղաքականության, տնտեսության եւ անվտանգության ասպարեզներում:
Թուրքական մամուլը լայնորեն մեկնաբանում է նախարարի այցը, նշելով, որ Թուրքիայի եւ Իրանի միջեւ երկխոսությունը գործնական բնույթ է ստանում: Մասնավորապես, սպասվում է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի այցը Իրան: Մոտ ապագայում հնարավոր է Ստամբուլի եւ Թեհրանի միջեւ երկաթգծի անցկացումը: Ենթադրվում է, որ այդ երկաթգիծը կկապի Թեհրանը նաեւ թուրքական այլ քաղաքների հետ: Ինչպես նշում է Aksam թերթը, այդ նախագիծը կարժենա 1 մլրդ դոլլար: