AM
14 February 2001 - 13:11 AMT

ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ԵՎ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

14.02.01.ՄԵԴԻԱՄԱՔՍ Երեկ երեկոյան տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հեռախոսազրույցը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, զրուցակիցները մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Նախագահ Շիրակը հաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի պատրաստակամությունը հետագայում եւս ջանքեր գործադրել հակամարտության արագ կարգավորման համար», – հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամլո-ծառայությունը:
Պետք է նշել, որ երկու նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն պահին, երբ Բաքվում ընդդիմությունը անվստահության արշավ է ծավալել Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դեմ: