AM
13 February 2001 - 13:56 AMT

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ

13.02.2001. Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են համաձայնեցնել իրենց դիրքորոշումները` Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻՄԱՔՍ գործակալությունը, Անկարան առաջարկել է անցկացնել թուրքական եւ ադրբեջանական պատմաբանների համաժողով, ուր 1915թ-ին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ միացյալ տեսակետ կմշակվի:
Այս առաջարկը հնչել է նաեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ Բաքվում Թուրքիայի դեսպան Քադրի Թեզջանի երեկ կայացած հանդիպման ժամանակ: Ալիեւը առաջարկել է համաժողովին հրավիրել նաեւ Վրաստանի պատմաբաններին, խոստանալով, որ այդ մասին կզրուցի իր բարեկամ` նախագահ Շեւարդնադզեի հետ: Նա չի բացառել նաեւ ռուսաստանյան գիտնականների մասնակցությունը համաժողովին, ցավով փաստելով, որ դեռ Խորհրդային Միության տարիներին «նրանցից շատերը սատարում էին Հայաստանին»: -0-