AM
13 February 2001 - 13:56 AMT

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐՏԱՍՏՎՈՒՄ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԻՐ ԹՈՒՐՔ ՊԱՇՏՈՆԱԿՑԻ ՀԵՏ

13.02.2001. Մարտի 12-ին Ադրբեջաի նախագահ Հեյդար Ալիեւը թուրքական ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով կմեկնի Անկարա: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, բանակցությունների ամենակարեւվոր թեմաներից մեկը կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված համատեղ քայլերի քննարկումը:
«Ցեղասպանության մեղադրանքները Հայաստանի սկսած քարոզարշավից վերածվում են Թուրքիայի եւ նրա դաշնակցի` Ադրբեջանի հեղինակությանը սպառնացող լուրջ քաղաքական ակցիայի»,- հայտարարել է Հեյդար Ալիեւը` Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Քադրի Թեզջանի հետ հանդիպումից հետո:
Անկարայում քննարկվելիք հարցերի շարքում Ալիեւը նշել է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությունը: Նա ընդգծել է, որ «Հայաստանի մարտահրավերին եւ քաղաքական ինտրիգներին» ի պատասխան անհրաժեշտ է ինչ-որ բան ձեռնարկել: Միաժամանակ, Ալիեւը չի թաքցրել, որ անհանգստացած է Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության իրականացմանը խոչընդոտող դժվարություններով: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայում մոռացել են նավթատարի մասին»,- ասել է նա: -0-