13.02.2001. Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում օրերս անց են կացվել « ԱՊՀ տարածքում անօրինական միգրացիայի դեմ պայքարում ջանքերի համակարգումը» բազմակի մակարդակներով խորհրդակցություններ` Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Բելարուսի, Վրաստանի, Ղրղստանի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ԱՊՀ երկրների ԱԳՆ-ների ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացման վերաբերյալ: Խորհրդակցությունների մասնակիցները կարծիքներ են փոխանակել միգրացիոն խնդիրների իրավական կարգավորման, արտասահմանցիների անօրինական մուտքի եւ բնակվելու կանխման, թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի վերաբերյալ: -0-