Մայիսի 26-27-ը Երևանում տեղի է ունենալու «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» թեմայով համաժողովը: Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ի նիստում հաստատել է Երևանում համաժողովի անցկացումը:
Ինչպես հաղորդել է Հայաստանի սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, արդեն 12 երկրներ հաստատել են իրենց մասնակցությունը համաժողովին: Նրա խոսքերով, համաժողովի շրջանակներում դիտարկվելու են պետություն-սփյուռք կապերի խորացումը, սփյուռքի հետ կապերով մարմինների աշխատանքն աշխարհի ավելի քան 50 երկրներում: