AM
5 Մայիս 2011 - 07:49 AMT

Լիտվայի նախագահն Երևանում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Հայաստան այցելության շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ծանոթացել է ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը և գրառում է կատարել հուշամատյանում: