AM
13 February 2001 - 13:38 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ

13.02.2001. Փետրվարի 16-17-ին Վրաստանի պետնախարար Գեորգի Արսենիշվիլին կայցելի Հայաստան` երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Գեորգի Արսենիշվիլին կհանդիպի Հայաստանի նախագահին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, խորհրդարանի նախագահին եւ վարչապետին: