AM
13 February 2001 - 13:37 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ԿՈՎԿԱՍԻ ԱՊԱԳԱՆ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

13.02.2001. Ռուսաստանը հանդես է եկել «Կովկասի ապագան» գիտաժողովի անցկացման նախաձեռնությամբ, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը: Գիտաժողովում, ասվում է հաղորդագրությունում, ենթադրվում է քննարկել Կովկասի իրավիճակը, առկա հակամարտությունների կարգավորման, ահաբեկչության եւ ծայրահեղության դեմ պայքարի համակարգման եւ այլ խնդիրներ: Այս միջոցառումը, որին կմասնակցեն չորս երկրներ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) նախատեսվում է անցկացնել այս տարվա մայիսին: -0-