AM
5 Մայիս 2011 - 09:53 AMT

ՀԿԵՈւ-ն նպաստում է Հայաստանի նոր տաղանդների բացահայտմանը

«ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն հովանավորում է «Վերածնունդ» երրորդ փառատոն-մրցույթը, որն այս տարի անցնում է Գյումրիում մայիսի 5-13-ը: Անցյալ տարի ընկերությունն նույնպես հովանավորել է փառատոն-մրցույթի աշխատանքները:

Փառատոնի մասնակիցներին ողջունել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, կարևորելով նման միջոցառումների մարզերում անցկացնելը: «Փառատոն-մրցույթը արդեն զբաղեցրել է իր տեղը միջազգային փառատոնների շարքում և տարեցտարի ավելանում է «Վերածնունդի» մասնակիցների թիվը: Համոզված եմ, որ երրորդ փառատոնից հետո կբացահայտվեն տաղանդավոր երաժիշտների, կատարողների նոր անուններ: Ուրախ եմ, որ ՀԿԵ-ն աջակցում է նոր տաղանդների բացահայտմանը: Այսօր է դրվում նրանց ապագա մեծ հաջողության հիմքը», – ասվում է Շայդուլլինի ողջույնի խոսքում:

«Վերածնունդ» փառատոն-մրցույթը անցնում է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ օրհնության և Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Այս տարի փառատոնին մասնակցում են երաժիշտ-կատարողներ 20 երկրից: