13.02.2001 ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Իրանի ԱԳՆ-ը կտրականապես դեմ է Կասպից ծովի իրավական կարգավիճակին առնչվող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեվի վերջերս արած առաջարկներին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո-քարտուղար Համիդ Ռեզա Ասեֆին:
«Կասպիում Բաքվի գործողությունների օգտին ադրբեջանական նախագահի վերջերս հրապարակավ արտահայտած փաստարկները հակասում են միջազգային օրենքներին եւ չեն կարող արդար համարվել»,- ասել է իրանական դիվանագետը:
Հ. Ասեֆիի կարծիքով, Կասպիի նոր իրավական կարգավիճակին առնչվող հարցերը պետք է լուծեն բոլոր հինգ մերձկասպյան պետությունները: