13.02.2001 ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Մարտի 1-2 Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեվը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
Ալիեվը մտադիր է քննարկել երկկողմ հարաբերությունների ընդլայնման հետ կապված խնդիրներ, ընդ որում հատուկ ուշադրություն կհատկացվի տարածաշրջանային տնտեսական նախագծերին: Փորձագետները գտնում են, որ այդ այցի կապակցությամբ կավարտվեն «Շահ Դենիզ» հանքավայրից Թուրքիա ադրբեջանական գազի տեղափոխման համաձայնագրի նախագծի նախապատրաստական աշխատանքները: Այդ կպակցությամբ ենթադրվում է տվյալ համաձանագրի ստորագրումը Անկարայում: Բացի այդ, կողմերը կքննարկեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցմանը առնչվող հարցեր:
ՄԵԴԻԱՄԱՔՍ