13.02.2001 ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գելա Բեժուաշվիլին գտնում է, որ երեք տարին բավարար ժամկետ է` Բաթումից եւ Ախալքալաքից ռուսաստանյան ռազմակայանների դուրս բերման համար, մինչդեռ Ռուսաստանը պնդում է 15 տարվա ժամկետը, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
Ախալքալաքից եւ Բաթումից ռուսաստանյան ռազմակայանների դուրս բերման խնդիրը կքքնարկվի Թբիլիսիյում այս շաբաթ կայանալիք բանակցությունների ընթացքում: Ռուսաստանյան կողմից այն կգլխավորի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Լեոնիդ Իվաշովը:
Բանակցությունների ընթացքում վրացական կողմը կծանոթանա Ռուսաստանի ատաջարկներին, սակայն «որոշակի արդյունքներ այդ հանդիպումից պետք չե ակնկալել», ասել է Գելա Բեժուաշվիլին: Նրա խոսքերով, բանակցությունների ընթացքում կքննարկվի նաեւ Ռուսաստանի բուհերում Վրաստանի կուրսանտների անվճար ուսումնառության հարցը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ