AM
6 Մայիս 2011 - 09:42 AMT

ՀՀ ԱԳՆ. «Ալ-Քայեդա»-ի անդամները ժամանակին ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում

Ներգրավված լինելով ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարում, Հայաստանը կիսում է ամերիկացիների եւ ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները բեն Լադենի ոչնչացման առնչությամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով «Ալ-Քայեդա» ահաբեկչական կամակերպության պարագլուխ Օսամա բեն Լադենի ոչնչացումը:

Տիգրան Բալայանի խոսքերով, մեզ հատկապես մոտ են այդ զգացմունքները, քանի որ այս ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունեցող անձինք ժամանակին ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: