«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել Գրական հիմնադրամ: Ըստ նրա, այն պետք է հայկական գրական գանձերը ներկայացնի օտարերկրյա հրատարակիչներին, որոնք կտպագրեն հայկական գրականությունն օտար լեզուներով: «Մինչև հայ գրականությունը չհրատարակի օտար լեզվով օտար հրատաակիչների կողմից, այն հաջողության չի հասնի: Մենք պետք է օգնենք, որ օտարերկրյա հրատարակիչները ցանկանան հրատարակել հայ գրականության նմուշները»,- լրագրողներին է ասել Մարտիրոսյանը: Նա նաև հավելել է, որ ցանկացած հայ օտար երկրում հանդիսանում է իր երկրի փոքր դեսպանը և հայերի մասին կարծիք է կազմվում նրա միջոցով: «Իսկ Հրանտ Մաթևոսյանի կամ այլ հայտնի հայ գրողի ստեղծագործությունների հրատարկումը մեծ ճանաչում կբերի հայկական գրականությունը»,-ասել է «Անտարես» հրատարակչության տնօրենը:






