Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայանալու է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրփակիչը: Անվանվել են ելույթ ունեցող մասնակիցների հաջորդական համարները, որոնց շարքում են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Հայաստանից 4-րդ համարի տակ այս տարի ելույթ է ունենալու երգչուհի Էմմին «Boom-boom» երգով: Ռուս Ալեքսեյ Վորոբյովը Get You ստեղծագործությամբ հանդես է գալու 7-րդ համարի տակ, Վրաստանից ռոք երգչուհի Eldrine-ը One More Day երգը կատարելու է 7-րդը, Ադրբեջանը ներկայացնող դուետը` Նիգիյար Ջամալը և Էլդար Գասիմովը, հանդես են գալու 12-րդ համարի տակ Running Scared երգով: Այդ մասին հաղորդվում է մրցույթի կայքում:
«Եվրատեսիլ 2011»-ի բացումը կայացել է մայիսի 7-ին: Մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին, հաղորդում է newsinfo.ru-ն: