Ապրիլի 28-ից մայիսի 31-ը «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական օգնությամբ ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ինչպես հաղորդում է հիմնադրամի մամլո ծառայությունը, միջոցառման շրջանակներում մայիսի 10-ին ժամը 19:00-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կայանալու է «Սոնատներ ջութակի և դաշնամուրի համար» համերգը: Համերգի ընթացքում ելույթ են ունենալու ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին (Ֆրանսիա) և դաշնակահարուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը:






