Մայիսի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում «Բարեկամություն» պարի պետական համույթի պարուսույցներ Հրաչյա և Անահիտ Բադալյանները կոմպոզիտորի «Դիմակահանդես» երաժշտության տակ բոլոր ցանկացողներին կսովորեցնեն վալս պարել: Բացի դրանից, նույն միջոցառումների շրջանակներում Երևանի գեղարվեստական տարբեր դպրոցների երեխաները նկարելու են Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» երաժշտության ներքո, կընթերցվեն Արամ Խաչատրյանի նամակները, իսկ «Սպեղանի» երկսեռ երգչախումբը հանդես կգա համերգով:
«Թանգարանային գիշերը» առաջին անգամ անց է կացվել 1997 թ-ի հունվարին` Բեռլինում: Այն ողջ աշխարհում կայանում է մայիսի 18-ին`Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Այն տեղի է ունենում մայիսի 18-ի մոտակա շաբաթ օրը: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թ. և լայն տարածում է ստացել ողջ Եվրոպայում:






