07.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեվի պատասխան այցը Մոսկվա կկայանա ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբերին:
Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել «լիածավալ եւ երկարաժամկետ պայմանագիր Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության մասին»: Բացառված չէ , որ ռուս-ադրբեջանական բանակցությունների ընթացքում վերջնականորեն կորոշվի նաեւ Գաբալինյան ռադիոլոկացիոն կայանի կարգավիճակը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պւտինի հունվարին Ադրբեջան կատարած այցի ընթացքում Գաբալինյան ՌԼԿ-ի հարցը լուծում չստացավ: –0–






