AM
12 Մայիս 2011 - 12:37 AMT

Երևանում ցուցադրվել է «Սիրիական բանակի հայ գեներալները» ֆիլմը

Մայիսի 12-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի դահլիճում տեղի է ունեցել «Սիրիական բանակի հայ գեներալները» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի հեղինակներն են` Հայկ Սամսոնյանը և Գրիգոր Վարդանյանը: Ֆիմը պատմում է 20-րդ դարի սիրիական բանակի երեք հայ գեներալներ`Սիրիայի հրետանու գլխավոր հրամանատար Արամ Կարամանուկյանի, Սիրիայի ոստիկանական զորքերի ընդհանուր հրամանատար Հրանտ բեյ Մալոյանի և պահեստային սպաների վարժարանի հրամանատար Ալբեր Քիլեջյանի մասին:

Գրիգոր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ֆիլմի աշխատանքները տևել են 6-7 ամիս, օգտագործվել են Սիրիայի արխիվներում պահպանվող նյութեր: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, գեներալների մի քանի ազգականներ և Հայաստանում Սիրիայի դեսպանատան ներկայացուցիչներ: