AM
13 Մայիս 2011 - 10:48 AMT

Կիրո Մանոյանը կոչ է արել համաշխարհային հանրությանը կոշտ արձագանքել Ադրբեջանի սադրանքներին

Համաշխարհային հանրությունը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կոշտ արձագանքեն Ադրբեջանի սադրանքներին և հրադադարի ռեժիմի խախտումներին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, համանախագահները բավականաչափ կոշտ չեն արձագանքում սադրանքներին և փորձում են հավասարություն պահպանել, սակայն դա խրախուսում է Բաքվին նոր սադրանքների:

Մանոյանըբ հավելել է նաև, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների դեպքերի պարբերականությունը վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն դժգոհ է բանակցային գործընթացից: