AM
13 May 2011 - 14:54 AMT

Երևանում կբացվի EducationUSA կրթական ցուցահանդես

EducationUSA կրթական տեղեկատվական կենտրոնը Հայաստանում հունիսի 8-ին` ժամը 15:00-18:00-ին, Երևանի պետական համլասարանի գլխավոր մասնաշենքի գրադարանի սրահում կկազմակերպի EducationUSA կրթական ցուցահանդեսը ԱՄՆ-ի համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ:

Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը ԱՄՆ-ում:

Ինչպես հաղորդում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը, մի քանի տասնյակից ավելի ԱՄՆ-ի քաղաքացիներ և ամերիկյան համալսարանների հայ ուսանողներ կկիսվեն ԱՄՆ-ում ձեռք բերած բարձրագույն կրթության իրենց փորձով և պատրաստ կլինեն պատասխանելու այցելուների հարցերին: Ցուցահանդեսի ընթացքում ներկաները ձեռք կբերեն այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են բրոշյուրներն ու այլ տպագրված նյութերը ներկայացված համալսարանների վերաբերյալ: