2011-ի մայիսի 12-ին Խմելնիցկի շրջանային գեղարվեստական թանգարանում տեղի է ունեցել համերգ` նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակին: Այդ մասին հաղորդել է համերգի կազմակերպիչ, Խմելնիցկի «Լիգա կուլտուր» միջազգային միավորման նախագահ Աննա Շտիբելբանդը: Միջազգային մրցույթների դափնեկիր Սվետլանա Բաբիցկայայի կատարմամբ հնչել են կոմպոզիտորի ստեղծագործությունները, որոնք ջերմ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Համերգը վարել է միջազգային թատերական մրցույթների դափնեկիր, «Գոլոս» մենաթատրոնի տնօրեն Սերգեյ Տրոյանովսկին, հաղորդում է Analitika.at.ua-ն:
Առնո Բաբաջանյանն ականավոր հայ կոմպոզիտոր է և դաշնակահար: «Առաջին սիրո երգը» ֆիլմի երաժշտության հեղինակն է, որտեղ առաջին անգամ ԽՍՀՄ-ում հնչել են ջազային մեղեդիներ:






