AM
17 May 2011 - 04:29 AMT

Հայ ճարտարապետները թուրք գործընկերներին կդիմեն Անիի հուշարձանների վերականգնմանը մասնակցելու համար

Առայժմ պարզ չէ, թե արդյոք հայ մասնագետները կմասնակցեն պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը Անի հայոց հին մայրաքաղաքում, որն այս տարի կդառնա 1050 տարեկան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը, Անիի 1050-ամյակի կապակցությամբ պետք է ցուցահանդես կազմակերպվի: «Այժմ մենք պատրաստվում ենք Թուրքիայի Ճարտարապետների միություն դիմել, որպեսզի նրանք աջակցեն մեր մասնակցությանը»,- ասել է Մինասյանը:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, Հուշարձանների պահպանության միջազգային հիմնադրամը (WMF, World Monuments Fund) պայմանագիր է կնքել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության հետ Անի հայոց հին մայրաքաղաքի ավերակների պահպանության վերաբերյալ:

Ոչնչացման եզրին գտնվող պատմական հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող Հիմնադրամի (WMF) հայտարարության մեջ նշվում է, որ ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է Անիի գլխավոր տաճարի և Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը: