AM
17 May 2011 - 07:13 AMT

Կալիֆորնիայի համալսարանում տեղի կունենա իրանահայ նկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանին նվիրված դասախոսություն

Մայիսի 25-ին Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի շենքում Կալիֆորնիայի համալսարանի դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը հանդես կգա «Սմբատի աշխատանքն ու կյանքը» թեմայով դասախոսությամբ, նվիրված նկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանին:

Սմբատ Տեր-Կյուրեղյանը (1913-1999)` Արմենի հայրը Իրանում եղել է հայտնի նկարիչ: Նա աշխատել է, հիմնականում ջրաներկով և գուաշով: Նա ծնվել է Սպահան կամ Նոր Ջուղա քաղաքում, որտեղ հայերը հաստատվել են դեռ 17-րդ դարում և ստեղծել են իրենց ուրույն մշակույթը: Նրա աշխատանքներում պատկերված են Իրանի հայկական և պարսկական գյուղերի տեսարաններ և լանդշաֆտներ:

Դասախոսությունը ուղեկցվելու է նկարչի աշխատանքների ցուցադրությամբ, տեղեկացնում է Ամերիկայի հայկական գրադարանն ու թանգարանը: