Մայիսի 20-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա լիտվական «Shinkarenko Jazz 5» ջազ կվինտետի համերգը: Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը, համերգը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում:
«Shinkarenko Jazz 5» հիմնադիրն է վիրտուոզ կիթառահար և կոմպոզիտոր Լեոնիդ Շինկարենկոն, խմբի մյուս անդամներն են փողահար Վալերիուս Ռամոսկան, սաքսոֆոնահար Վիտաուտաս Լաբտիսը, դաշնակահար Դաինիուս Պուլաուսկսասը և հարվածահար Լինաս Բուդան: Շինկարենկոն ժազ ասպարեզում հանդես է գալիս ավելի քան 25 տարի: Նա իր փայլուն կատարումներով հանդես է եկել Եվրոպայի մի շարք երկրներում և թողարկել է 4 ալբոմ: Հիմնադրել է « Shinkarenko Jazz» կվարտետ, կվինտետ և սեքստետ:






