Վերջերս սոցիալական ցանցերում, ինչպես նաև Toms.am կայքում հայտնվել է կեղծ հաղորդագրություն, համաձայն որի, Երևանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալու է հայ հեղինակ Դօրիանի `«Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրությունը թատրոնում:
Դրամատիկական թատրոնի ադմինիստրացիան PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում կտրականապես հերքեց այդ տեղեկատվությունը, հայտարարելով, որ նման բեմադրության առաջարկ առհասարակ չի եղել: Toms.am կայքում մինչ այժմ տեղադրված է այդ ներկայացման գովազդը, ինչը պատճառաբանվում է նրանով, որ ղեկավարությունը գործ ունի պատվիրատուի, և ոչ թե թատրոնի հետ և մինչ այժմ ընդունում է վերը նշված ներկայացման տոմսերի պատվերներ:
Նշենք նաև, որ պատվիրատուն` Ֆրունզե Գևորգյանը, որը նախկինում արդեն ցուցադրել է ներկայացումը, «ՀայՀեղինակ» կազմակերպության միջոցով կատարել է հեղինակային յուրացում` ամրագրելով նշված պիեսն իր անունով: Յուրացումը բացահայտելուց հետո կազմակերպությունը զրկել է Գևորգյանին պիեսի նկատմամբ իրավունքներից: